Թուրքիայում անտառի հրկիզման կասկածանքով ՌԴ 7 քաղաքացու են ձերբակալել![]() 25 հոկտեմբերի 2021 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Անթալիայում անտառի չկանխամտածված հրկիզման կասկածանքով ձերբակալել, իսկ հետո կալանավորել են ՌԴ 7 քաղաքացու։ Միջադեպը տեղի է ունեցել Չաղլարջա տեղանքում, երբ զբոսաշրջիկները քայլերթ էին կատարում «Լիկիայի արահետը» երթուղով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին ՌԴ Գլխավոր հյուպատոսության վրա հղումով։ Նշվում է, որ Գլխավոր հյուպատոսության աշխատակիցն այցելել է կալանավորված զբոսաշրջիկներին, պարզաբանել նրանց ներկայացված մեղադրանքի էությունը և իրավական ասպեկտները։ Հյուպատոսությունը նաև հարցում է ուղարկել տեղի իշխանություններին՝ պահանջելով տրամադրել գործի նյութերը։ Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը նշել է նաև, որ դիվանագիտական ներկայացուցչությունը հետևում է, որ քննչական և դատական միջոցառումների ընթացքում պահպանվեն դատավարական նորմերը։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |