Վերդիի «Աիդան» վերադառնում է Օպերայի բեմ26 հոկտեմբերի 2021 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան երկարատև դադարից հետո վերականգնվել է և հոկտեմբերի 30-ին, 31-ին, նոյեմբերի 2-ին կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորն է Կարեն Դուրգարյանը: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Բեմադրող ռեժիսոր՝ Մարիո Կորադի (Իտալիա): Բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան: Զգեստների նկարիչ՝ Սուսաննա Ալավերդյան: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Աիդա» օպերայի ընթացիկ բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին։ Չորս գործողությամբ ներկայացման վերաբեմադրմանը ներգրավված է թատրոնի ստեղծագործական անձնակազմի ավելի քան 350 աշխատակից: Ներկայացումը վերականգնվել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի արտաբյուջետային միջոցներով: «Մեզ համար անչափ կարևոր է Վերդիի այս նշանավոր օպերան մեր խաղացանկում ունենալը: Սիրով հրավիրում ենք՝ ներկա գտնվելու այս կարևոր մշակութային իրադարձությանը»,- հանդիսատեսին ուղղված խոսքում նշել է Կարեն Դուրգարյանը: Իտալական օպերային արվեստի գլուխգործոցներից մեկը համարվող «Աիդա» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1871 թվականին Կահիրեում, իսկ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941 թվականին։ Վերդին «Աիդա» օպերան գրել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ եգիպտական կառավարության պատվերով։ Գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում փարավոնների տիրապետության օրոք։ Երաժշտական դրաման եգիպտական զորավար Ռադամեսի և ստրկուհի Աիդայի սիրո մասին է։ 1871 թվականի Ամանորի նախօրեին ներկայացման առաջնախաղին ներկա էին հյուրեր աշխարհի տարբեր կողմերից: Այդ կարևոր իրադարձությանը բացակայում էր միայն Վերդին: Կոմպոզիտորը 46 օր անց ներկա է գտնվել «Աիդայի» պրեմիերային հարազատ Միլանում: «Աիդան» մինչ օրս չի իջնում համաշխարհային հեղինակավոր օպերային թատրոնների բեմերից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |