Գինցբուրգ․ «Սպուտնիկ V»-ն պաշտպանում է կովիդի բոլոր մուտացիաներից

Գինցբուրգ․ «Սպուտնիկ V»-ն պաշտպանում է կովիդի բոլոր մուտացիաներից

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում է կորոնավիրուսի բոլոր մուտացիաներից՝ այդ թվում «դելտա» շտամի նոր տարատեսակներից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դա վերաբերում է նաև Մոսկվայում ի հայտ եկած «դելտա» շտամի նոր տարբերակին՝ AY.4.2-ին։ AY.4.2 տեսակով վարակման 3 դեպք է գրանցվել Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալությունը հայտնել էր, որ AY.4.2 մուտացիան կարող է տարբերվել տարածման ավելի բարձր տեմպերով՝ սկզբնական «դելտա» շտամի համեմատ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---