Ակբա բանկը` ՀՀ ամենաշատ բաժնետեր ունեցող ընկերություններից

Ակբա բանկը` ՀՀ ամենաշատ բաժնետեր ունեցող ընկերություններից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին, Ակբա բանկի բաժնետոմսերի թողարկման մասին հայտարարելուց հետո, մոտ 4000 ֆիզիկական և իրավաբանական անձ ավելի քան 4․5 միլիարդ դրամի ներդրում է իրականացրել բանկի բաժնետոմսերում։ Սա Հայաստանում իրականացված ամենամեծ տեղաբաշխումներից է։ Բաժնետոմսերի նման քանակի տեղաբաշխումն արդեն իսկ ապահովում է Ակբա բանկի բաժնետոմսերի հետագա ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայի իրացվելի հարթակում։

«Ինչո՞ւ դառնալ Ակբա բանկի բաժնետեր. ներդրողի համար պատճառները երկուսն են՝ ֆինանսական և ոչ ֆինանսական: Ձեռքբերման ֆինանսական նպատակները շատ կոնկրետ են. ստանալ կայուն ու երկարաժամկետ եկամուտներ: Ոչ ֆինանսականի առումով մարդկանց հնարավորություն ենք տալիս բաժնետեր դառնալ և մասնակիցը լինել Հայաստանի լավագույն ընկերություններից, խմբերից մեկում, նույնիսկ կառավարմանը մասնակից լինել. յուրաքանչյուր բաժնետեր կարող է մասնակցել կառավարմանը։

Մենք ինչո՞ւ գնացինք այս քայլին: Նախ մենք 25 տարի աշխատել ենք հաճախորդների բանակի հետ, ովքեր այս բանկը համարել են իրենցը, իրենք նպաստել են մեր հզորացմանը: Մենք պետք է իրենց հնարավորություն տայինք, որ կարողանան բալանսային արժեքով բաժնետոմսեր ձեռք բերել: Ուրախ եմ, որ ավելանում է մեր բաժնետերերի թիվը, այժմ պրոցեսը շատ դրական է գնում: Մենք պարտավորված ենք զգում՝ ավելի լավ աշխատելու, ավելի թափանցիկ լինելու և ավելի արդյունավետ կառավարելու մեր ֆինանսական խումբը»,– նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---