Արցախյանի մասին «Դրախտի դարպասը» ֆիլմը 4 մրցանակ է ստացել Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում

Արցախյանի մասին «Դրախտի դարպասը» ֆիլմը 4 մրցանակ է ստացել Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» (Gate to Heaven) ֆիլմը 4 մրցանակ է ստացել Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում, այդ թվում՝ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։

Ֆիլմը մրցանակների է արժանացել նաև լավագույն սցենարի, լավագույն ձայնի և լավագույն երաժշտության համար։

«Մենք պատիվ ունեցանք ներկայացնելու ֆիլմը մեր կինոփառատոնում այս տարի»,-ասվում է փառատոնի ֆեյսբուքյան էջում։

Ֆիլմը ՀՀ, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի համատեղ արտադրություն է: Գլխավոր դերերում են Ռիխարդ Զամմելը, Նինա Կրոնյագերը, Լեոնարդաս Պոբեդոնոսցեվասը, Նաիրա Զաքարյանը, Սոս Ջանիբեկյանը, Տատյանա Սպիվակովան:

Ֆիլմի գործողությունը կատարվում է 2016-ին Արցախում: Հայտնի գերմանացի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու 23-ամյա հրադադարից հետո վերսկսված պատերազմը: Սակայն լրագրողական հետաքննության ժամանակ նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիայի հետ, նրանք սիրահարվում են: Սակայն շուտով Ռոբերտն իմանում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որը 1992-ին գերի է ընկել Թալիշի գրավման ժամանակ: Ռոբերտը չի փորձել նրան փրկել, իսկ մարտի դաշտում Էդգարի արած լուսանկարները նա հետագայում ներկայացրել որպես իրենը:

 Ուշագրավ
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը
Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները
2020-ին մրցույթին պետք է մասնակցեր 13-ամյա Մալենան
---