Չարչյանի առողջականն ուսումնասիրող հանձնաժողովի անդամներ են հաստատվել

Չարչյանի առողջականն ուսումնասիրող հանձնաժողովի անդամներ են հաստատվել

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով հրավիրված հրատապ նիստում գնահատվել է կալանքի տակ գտնվող Չարչյանի առողջական վիճակն ու հաստատվել ուսումնասիրող հանձնաժողովի կազմը:

Դատավոր Վահե Միսակյանը հայտնել է, որ հանձնաժողովը կունենա 10 անդամ։ Նոյեմբերի 1-ի նիստում հաստատվել է հանձնաժողովի միայն 5 անդամ, գրում է «Փաստինֆոն»։

Այսպիսով՝ հանձնաժողովի փորձագետներ են դարձել թերապևտ Նաիրա Գոգյանը, էնդոկրինոլոգ Քրիստինե Սարգսյանը, սրտաբան Համլետ Հայրապետյանը, սրտաբան Լուսինե Թունյանը, բժիշկ Արշակ Ղազարյանը։

Հանձնաժողովի մյուս անդամները կհաստատվեն հաջորդ դատական նիստի ընթացքում, որը կկայանա նոյեմբերի 2-ին:

Մասնագետների թեկնածուներ ներկայացրել է առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---