Նոյեմբերի 14-ին ՀՀ-ում համապետական ծառատունկ կանցկացվի

Նոյեմբերի 14-ին ՀՀ-ում համապետական ծառատունկ կանցկացվի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի ամբողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։

Աշնանային ծառատունկի ընթացքում իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Նշվում է, որ ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կտրամադրի անվճար տնկիներ և կնախանշի այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Դրա համար նախատեսված 260,000 տնկիից այս նպատակով կտրամադրվի 10,000-ը։

Ծառատունկին մասնակցելու համար պետք է դիմումներ ուղարկել press@env.am էլ.հասցեին: Դիմումում պետք է նշված լինի մասնակիցների թիվը և կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (հեռ. համար, էլեկտրոնային հասցե)։

Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռևս 2019-ին, սակայն, 2020-ի ապրիլին հայտարարվեց, որ, կորոնավիրուսի տարածման հետևանքով, որոշվել է 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021-ի վերջ: «10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլի 10-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---