ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՆԱՏՕ-Ն ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Բրյուսելում, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ղեկավարության հետ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի եւ Հյուսւսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պատվիրակությունների միջեւ: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի արտաքին գործերի մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին Հայաստանի մասնակցությունը եւ հետագա համագործակցության հեռանկարները: Անդրադառնալով միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդրին, նշվել է, որ Հայաստանն առաջիններից մեկն է, որ միացել է հակաահաբեկչական միջազգային կոալիցիային: Այս կապակցությամբ կարեւորվել է 2002 թվականի հոկտեմբերին Երեւանում, Եվրատլանտյան գործընկերության խորհրդի հովանու ներքո, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի թեմային նվիրված սեմինարի անցկացումը: Հայկական կողմի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հարավային Կովկասի երեք երկրների տարածաշրջանային համագործակցության օգտին: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հարցեր, որոնք առնչվում են «Համագործակցության օպտիմալ ջանքեր» զորավարժությունների նախապատրաստմանը, որը կկայանա 2003 թվականին Հայաստանում` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Նշենք, որ հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ փոխնախարար Թաթուլ Մարգարյանը: ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ղեկավարել են Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալներ` դեսպան Գյունտեր Ալտենբըրգը եւ դոկտոր Էդգար Բաքլին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---