Անհետ կորած զինվորի մորից $7000-ից ավելի գումարի հափշտակման դեպք է բացահայտվել![]() 4 նոյեմբերի 2021 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն բացահայտել է անհետ կորած զինծառայողի մորից որդուն ՀՀ վերադարձնելու կեղծ խոստումով գումարի շորթման հերթական դեպքը։ Ըստ հաղորդագրության՝ ոմն Հ. Մ-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողն անհետ կորել է 44-օրյա պատերազմի ժամանակ, վերջինիս մորը հայտնել է, թե Չեչնիայում ու Սիրիայում իր կապերի օգնությամբ կարող է միջոցներ ձեռնարկել անհետ կորած որդու հայտնաբերման և ՀՀ տեղափոխման համար: Հ.Մ.-ն, մոլորեցնելով զինծառայողի մորը, նախ որդու գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ստանալու, այնուհետև նրան իբր Ադրբեջանի բերդերից մեկից Բաքու տեղափոխելու պատրվակով, հուլիս-օգոստոս ամիսներին անհետ կորած զինծառայողի մորից մաս-մաս ստացել է 7000 դոլար ու 60,000 դրամ և, խաբեությամբ հափշտակելով նշված գումարը, օգտագործել անձնական կարիքների համար: Օրենքով սահմանված կարգով մեղքը հաստատվելու դեպքում Հ.Մ.-ին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում, նա ձերբակալվել է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |