APSU կոչ է անում բոյկոտել Լոս-Անջելեսի համալսարանի հակահայկական համաժողովը25 մարտի 2009 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Պրոգրեսիվ հայ ուսանողների միությունը (Armenian Progoressive Students Union) կոչ է անում բոյկոտել Լոս-Անջելեսի համալսարանում (UCLA) մարտի 26-28 կայանալիք հայագիտության համաժողովի անցկացումը: Ինչպես ասվում է APSU-ի` PanARMENIAN.Net ուղարկված հաղորդագրության մեջ, համաժողովին կմասնակցեն ավելի քան 40 զեկուցողներ տարբեր երկրներից, այդ թվում` Թուրքիայից: «Հայաստանից համաժողովին մասնակցելու է միայն մեկ հոգի, որի զեկույցը շոշափում է ՁԻԱՀ-ի խնդիրները Հայաստանում: Այդ դասախոսությունը ոչ մի կերպ կապված չէ հայագիտության հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:Դրա հետ մեկտեղ, APSU հաղորդագրության մեջ ասվում է, որ համաժողովին մասնակցելու է Ռոբերտ Թոմսոնը, որը պատմական փաստերի կեղծող է: «Բացի այդ, համաժողովին մասնակցող թուրք զեկուցողներն իրենց զեկույցներում Հայկական Լեռնաշխարհն անվանում են «Անատոլիա»: Դասախոսություններից մեկը կոչվում է «Օսմանները Անատոլիայի հայերի մեջ 1908թ. հեղափոխությունից հետո»: Մեզ վրդովում է այն, որ նման ոչ գիտական եւ հակահայկական տերմինաբանությունը կիրառվում է հայկական հետազոտությունների ոլորտում»,- ընդգծված է APSU հաղորդագրության մեջ: Հայ ուսանողների կարծիքով, ծրագրված համաժողովը ակադեմիական միջոցառում չի հանդիսանում եւ հեռու է հայագիտությունից: «Մենք բոլոր հայերին կոչ ենք անում բոյկոտել այդ համաժողովի անցկացումը եւ ստորագրել մեր հանրագրի տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |