Նազելի Բաղդասարյանը` Շիրակի մարզպետ

Նազելի Բաղդասարյանը` Շիրակի մարզպետ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Նազելի Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,-ասվում է որոշման մեջ:

Նազելի Բաղդասարյանն ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 29-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---