37 կասկածելի գործարքների վերլուծության հիման վրա 2008թ. 6 քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - 2008թ. 6 քրեական գործ է հարուցվել Հայաստանի Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկման կենտրոնի (ՖԴԿ) կողմից 37 կասկածելի գործարքների վերլուծության հիման վրա: «2008թ. դրամական հանցագործությունների եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Կենտրոնական բանկի ՖԴԿ գործունեության մասին տարեկան զեկույցի» համաձայն, 2008թ. Կենտրոնի տեղեկատվական բազա է ուղարկվել 93 396 զեկույց պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների մասին, որոնցից 37 կասկածելի են ճանաչվել:



Աղբյուրում ասվում է, որ զեկույցային շրջանում ֆինանսական կազմակերպություններից ուղարկված կասկածելի գործարքների առնչությամբ զեկուցումների թիվը կազմել է 37: Դրա հետ մեկտեղ դրանցից 36 ուղարկվել էր Հայաստանի կոմերցիոն բանկերից, իսկ մեկը` տարադրամի առքուվաճառք իրականացնող անձից:



Վեց կասկածելի գործարքների վերլուծության արդյունքում, որոնց գումարային մեծությունը կազմել է մոտ $800 հազ., քրեական գործեր են հարուցվել:



Հայաստանի ՖԴԿ հիմնադրվել է 2004թ. դեկտեմբերի 14-ին «Հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ ընդունած օրենքի համաձայն:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---