ԱՊՀ ֆինանսների նախարարները կհավաքվեն Մոսկվայում

PanARMENIAN.Net - 2009թ. մարտի 31-ին Մոսկվայում ՌԴ կառավարության Ընդունելությունների տանը կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսների նախարարների մշտապես գործող Հավաքի նիստը: Ինչպես ասվում է ԱՊՀ Գործադիր հանձնաժողովի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, հանդիպման օրակարգում ներգրավված են Համագործակցության պետությունների սոցիալ-տնտեսական դրությանն ու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համար նրանց կողմից ձեռնարկվող միջոցներին առնչվող հարցեր: Նիստի մասնակիցները կհամաձայնեցնեն նաեւ ԱՊՀ երկրների համատեղ դիրքորոշումը «Քսանի խմբի» պետությունների առաջնորդների գագաթաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 2-ին Լոնդոնում:



ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսների նախարարների մշտապես գործող Հավաքը իրադրության հետազոտման եւ հակաճգնաժամային միջոցների մշակման համար ստեղծվել է պետությունների ղեկավարների Խորհրդի 2008թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ: Առաջին նիստը կայացել է հոկտեմբերի 21-ին:



Բացի այդ, պետությունների ղեկավարների Խորհրդի հանձնարարությամբ, Համագործակցության պետություններում նախապատրաստվել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման առաջարկներ: Նրանք 2008թ. դեկտեմբերին դիտարկվել են Միջպետական փոխարժույթային հանձնաժողովի, իսկ այնուհետեւ ԱՊՀ Տնտեսական խորհրդի կողմից:



Ընդհանուր առմամբ, այդ հարցի շուրջ Համագործակցության երկրների միջեւ կարծիքների փոխանակությունը մշտապես առկա է: Կիրառվող միջոցներից հարկավոր է նշել ֆինանսա-բանկային համակարգի օժանդակությունը, քաղաքացիների կողմից հաշիվներում եւ բանկային ներդրումներում ներմուծված դրամական միջոցների պահպանման երաշխիքների հատկացումը, փոխադարձ առեւտրում ազգային տարադրամի գործածության ոլորտի ընդլայնումը, խոշոր ձեռնարկություններին ֆինանսական օգնության տրամադրումը, տնտեսության իրական սեկտորի օժանդակությունը եւ կարեւոր սոցիալական խնդրի` զանգվածային գործազրկությունը բացառելու լուծումը:



Դրա հետ մեկտեղ, չնայած բարդություններին, չի դադարեցվել Համագործակցության շրջանակներում ընդունված ծրագրերից եւ ոչ մեկի իրականացումը: Դա բոլոր հիմքերն է տալիս համարելու, որ ԱՊՀ պետությունները միջոցների բավականաչափ պահեստ ունեն համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքների համատեղ հաղթահարման համար:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---