Իրանում հայտարարել են Ադրբեջանի հետ հարաբերությունների «նոր փուլի մասին»

Իրանում հայտարարել են Ադրբեջանի հետ հարաբերությունների «նոր փուլի մասին»

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ԻԻՀ և Ադրբեջանի հարաբերությունները «նոր փուլ» են մտնում։ Այդպես նա մեկնաբանել է Ադրբեջանի փոխվարչապետի այցը Թեհրան։

Նա հավելել է, որ որոշակի հրապարակային լարվածության շրջանից հետո կողմերն անցնում են հարաբերությունների նոր փուլ, գրում է Sputnik Արմենիան՝ IRNA-ին հղումով։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է ԻԻՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին՝ նոյեմբերի 28-ին Աշխաբադում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Սեպտեմբերին Իրանի և Ադրբեջնի հարաբերությունները կտրուկ վատթարացան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտահոգություն հայտնեց սահմանի մոտ Իրանի ԶՈւ զորավարժություններով՝ վրդովվելով, թե ինչու նման զորավարժություններ չէին անցկացվում վերջին 30 տարում, երբ սահմանը վերահսկում էին հայերը։ Ի պատասխան Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրեցին Ադրբեջանին «ահաբեկիչների և սիոնիստների» հետ գործակցելու մեջ։ Սակայն, ավելի ուշ, լարվածությունը նվազեց և կողմերը խոսեցին բարեկամության մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---