Բասկետբոլի Vbet Ա-Լիգայում երկրպագուն դիպուկ նետումով շահել է 1 մլն դրամ23 նոյեմբերի 2021 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բասկետբոլի Vbet Ա-Լիգայի հանդիպումների ընթացքում անցկացվող խաղարկությունում գրանցվել է առաջին հաղթողը: Սարգիս Հակոբյանը դիպուկ նետում է կատարել խաղահրապարակի կենտրոնից և շահել սահմանված մրցանակը՝ 1 մլն դրամ: Vbet Ա-Լիգայի 2021/22 բոլոր հանդիպումների ընդմիջումներին անցկացվում է խաղարկություն, որի շրջանակում հանդեսատեսից պատահականությամբ ընտրված երկու մասնակիցը ստանում են երկու հնարավորություն՝ դիպուկ նետում կատարելու խաղահրապարակի կենտրոնից: Թեև մինչ այդ մասնակիցներից շատերը բավականին մոտ էին դիպուկ նետման՝ առաջին հաղթողը գրանցվել է մրցաշրջանի միայն 19-րդ խաղում՝ «Ուրարտու» - ՖԻՄԱ: Սարգիս Հակոբյանը երկրորդ փորձից գնդակը նետել է ուղիղ զամբյուղի մեջ, որից հետո հայտնվել «Ուրարտուի» բասկետբոլիստների գրկախառնությունների մեջ:
Vbet Ա-Լիգայի հաջորդող հանդիպումների ընթացքում ևս խաղարկությունն անցկացվելու է՝ կրկին 1 մլն դրամ մրցանակով: Բոլոր խաղերն անցկացվում են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դահլիճում: Խաղացանկին կարելի է ծանոթանալ Vbet Ա-Լիգայի ֆեյսբուքյան էջում:
Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |