Պապիկյան․ Վճռական ենք՝ ԶՈւ մարտունակության բարձրացման համար ցանկացած քայլի աջակցելու27 նոյեմբերի 2021 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը, և վստահեցրել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում։ Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինվորական մասնագիտության գրավչության բարձրացումը, ինչպես նաև սպայի հանդեպ պետության հոգածության շեշտադրումը՝ համոզմունք հայտնելով, որ տեսանելի ապագայում այս ուղղությամբ էական քայլեր կարվեն։ Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ՝ կապված մարտական հերթապահության կրման, ընթացիկ խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի հետ։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 16-ի հարձակման հետևանքով ունենք 6 հաստատված զոհ. ըստ նրա՝ չճշտված տեղեկություններով 32 գերի ունենք։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |