Գինցբուրգ․ «Սպուտնիկ V»-ից հետո կարելի է վերապատվաստվել ցանկացած պատվաստանյութով![]() 29 նոյեմբերի 2021 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստված լինելու դեպքում կարելի է վերապատվաստվել ցանկացած պատվաստանյութով։ Այդ մասին հայտարարել է Գամալեայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։ Ըստ նրա, մՌՆԹ այնպիսի պատվաստանյութերի կիրառման դեպքում, ինչպիսիք են Moderna-ն կամ Pfizer-ը, ավելի լավ է որպես «բուսթեր» օգտագործել «Սպուտնիկ V»-ն, գրում է ՏԱՍՍ-ը։ «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը «դելտա» շտամի դեմ, ըստ տարբեր գնահատականների, 83%-90% է, ինչը շատ ավելին է մյուսների արդյունավետությունից։ Ուստի՝ Moderna-ն և Pfizer-ը շատ լավ է «բուսթավորել» «Սպուտնիկով», իսկ «Սպուտնիկ V»-ն պետք է բուսթավորել «Սպուտնիկ Լայթով»։ Կարելի է նաև այլ պատվաստանյութերով, սակայն, «Սպուտնիկ Լայթի» դեպքում, արդյունքն ավելի լավը կլինի»,-ասել է նա։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով վերապատվաստումներին, ասել է, որ ՀՀ քաղաքացին կորոնավիրուսի դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է խթանիչ դեղաչափը` «բուսթերը» ստանալ։ «Արդեն իսկ սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում որ խթանիչն է նախընտրելի կիրառել։ Այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել ենոչ ՌՆԹ հիմքով պատվաստանյութերով` (Moderna, Pfizer), խորհուրդ է տրվում նույն պատվաստանյութի խթանիչ կիրառել»,- ասել է նախարարը` հավելելով, որ կան քաղաքացիներ, որոնք երրորդ դեղաչափն արդեն իսկ ստացել են։ Photo. Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |