ԱԳՆ․ Սոչիի հայտարարությամբ հերթական անգամ հերքվում են «միջանցքի» մասին թեզերը

ԱԳՆ․ Սոչիի հայտարարությամբ հերթական անգամ հերքվում են «միջանցքի» մասին թեզերը

PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, հայտարարել է, որ նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությամբ հերթական անգամ հերքվում են «միջանցքի» մասին քարոզչական թեզերը։

Նա նշել է, որ նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում:

«Առաջին՝ Սոչիի հայտարարությամբ կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։ Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին։

Երկրորդ՝ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը:

Եվ երրորդ՝ ըստ հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իսկ այդ ուղղությամբ առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն հաղորդել է, որ Սոչիում ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների եռակողմ հանդիպմանը որոշվել է Արաքս գետի երկայնքով երկաթուղու և ավտոճանապարհի կառուցման հարցը։ Բացի այդ, դա մինչև Իգդիր ավտոբանի թեման է, դա շատ հաջող քայլ կլինի Նախիջևանի խնդիրները լուծելու, ինչպես նաև Հայաստանի տարածքով անցնելու համար՝ մարդիկ կկարողանան անցնել, իսկ բեռները կփոխադրվեն»,-ասել է Էրդողանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---