Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան, Սիսիան-Գորիսի հատվածում մառախուղ է

Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան, Սիսիան-Գորիսի հատվածում մառախուղ է

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունիից դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Վանաձոր-Ալավերդի և Վանաձոր-Դիլիջան ճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում ձյուն է տեղում։

Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Թումանյան, Ստեփանավան և Տաշիր քաղաքների ճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ ճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Ծիլքար և Թալին-Մաստարա ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ճանապարհին և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---