Էրդողան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կօգնի Թուրքիային հաղթահարել բարդությունները տարածաշրջանում

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրների լուծումը կօգնի հաղթահարելու բարդությունները Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններում», - ասել է Էրդողանը:



Թուրքիայի վարչապետը նշել է, որ Միացյալ նահանգները, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ մեկտեղ, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն են, որը 17 տարվա ընթացքում զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի լուծմամբ:



Էրդողանի խոսքերով, եթե ԱՄՆ-ին մյուս համանախագահների հետ միասին հաջողվի կարգավորել այդ խնդիրը, ապա դա Թուրքիային կօգնի հաղթահարելու բարդություններն այդ տարածաշրջանում: «Այդ երկրները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամն են, եւ նրանց անհրաժեշտ է ամենակարճ ժամանակահատվածում լուծել այդ խնդիրը: Դա կհեշտացնի մեր աշխատանքը», - ասել է Էրդողանը, հաղորդում է Տրենդ ադրբեջանական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---