Հայաստանի Ոստիկանությունը պայքարում է կաշառակերության դեմ

PanARMENIAN.Net - Տնտեսական գործունեության դեմ հանցագործությունների թվում զգալի տեղաշարժ է արձանագրվել կաշառակերության դեմ պայքարում: Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին է ասել Հայաստանի Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը կաշառակերության եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարին նվիրված մամլո ասուլիսին:



Նրա խոսքով, 2008թ. Հայաստանի տարածքում արձանագրվել է 392 կոռուպցիոն հանցագործություն` ի համեմատ 171-ի 2007թ., այդ թվում` 24-ը ապօրինի յուրացման եւ վատնելու, 9-ը` առեւտրական կաշառակերության, 139-ը` հարկեր եւ տուրքեր վճարելուց խուսափելու, 25-ը` առեւտրական կամ այլ կազմակերպությունների կողմից սեփական արտոնությունների չարաշահման, 61-` պաշտոնական դիրքի արտոնությունների չարաշահում, ինչպես նաեւ մի շարք հանցագործություններ` կապված կաշառակերության կամ կաշառք ստանալու միջնորդության, պաշտոնի կեղծման, դատական վճռի չկատարման վերաբերյալ: «Ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում նշվել է յուրացման 77 դեպք, որից 24 արձանագրվել են որպես կոռուպցիոն, որոնցից էլ 10-ը` պաշտոնական դիրքի չարաշահում, իսկ 14-ը` տվյալ անձին չպատկանող գումարային միջոցների յուրացում կամ ծախսում»,- ասել է նա:



Կաշառակերական հանցագործություններից Հունան Պողոսյանը հատկապես առանձնացրել է կաշառքը, մասնավորապես` արձանագրված 63-ից 41 դեպքերը կամ 65% հայտանբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից, ընդ որում` 25 դեպքերը կամ 61% կանխամտածված կաշառակերության դեպքեր են:



Ինչպես նշել է ԿՀՊԳՎ պետը, վարչության գործունեության հիմնական շեշտը դրվում է կաշառակերության դեմ պայքարի վրա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---