ՊՆ․ Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ, պատասխան գործողություններ են ձեռնարկվել

ՊՆ․ Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ, պատասխան գործողություններ են ձեռնարկվել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։

Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---