Բիզնես վարկեր Ամերիաբանկից աննախադեպ պայմաններով` առանց առաջին 6 ամսվա տոկոսների և մայր գումարի վճարման

Բիզնես վարկեր Ամերիաբանկից աննախադեպ պայմաններով` առանց առաջին 6 ամսվա տոկոսների և մայր գումարի վճարման

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը, գնահատելով բիզնեսի կարիքները և ընդառաջ գնալով նրանց պահանջներին, մշակել է բիզնես վարկավորման 2 աննախադեպ առաջարկ` հնարավորություն ընձեռելով բիզնեսին նվազեցնել վարկային բեռն ու ստեղծել բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ:

6 ամիս անտոկոս վարկ. 6 ամիս` առանց մայր գումարի վճարման

Առաջարկը նախատեսված է մինչև 750 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար: Տնտեսվարողները 6 ամիս շարունակ չեն վճարելու ոˊչ մայր գումար, ոˊչ տոկոսներ: Այդ 6 ամսվա ընթացքում վարկի տոկոսադրույքը կազմելու է 0%, և տոկոսներ չեն կուտակվելու:

Վարկի գումարի 5% վերադարձ՝ բիզնես վարկն Ամերիաբանկ տեղափոխելու դեպքում

Այս առաջարկի շրջանակում հնարավորություն է տրվում նաև տեղափոխելու այլ բանկերում գործող վարկերը Ամերիաբանկ` ստանալով միանվագ գումար` վարկի գումարի 5%-ի չափով: Սա հնարավորություն կտա մարելու այլ բանկերում վարկի կանխամարման տույժը, իսկ կանխամարման տույժ չլինելու կամ 5%-ից պակաս լինելու դեպքում տնտեսվարողը կարող է տնօրինել այդ գումարն իր հայեցողությամբ: Գրավադրման համար կատարվող բոլոր ծախսերը կատարվելու են բանկի կողմից: Չի գանձվելու նաև վարկի տրամադրման վճար:

Հատուկ առաջարկը գործում է մինչև 31.03.2022թ. ներառյալ: Վարկի համար կարող եք դիմել նաև օնլայն:

Նոր բիզնես վարկի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ կայքում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---