«Սիսական» ջոկատի հրամանատար Մինասյանի պաշտպանության խորհուրդ է ստեղծվել

«Սիսական» ջոկատի հրամանատար Մինասյանի պաշտպանության  խորհուրդ է ստեղծվել

PanARMENIAN.Net - «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, որն առավել հայտնի է որպես «Աշոտ Երկաթ», պաշտպանության խորհուրդ է ստեղծվել։

Խորհրդի կազմում ընդգրկված են քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ՝ ընդհանուր 19 մարդ։ Նրանք համարում են, որ Մինասյանի նկատմամաբ հետապնդումներն ապօրինի են, ինչպես նաև նրա խափանման միջոց կալանքը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Խորհրդի նախագահ է ընտրվել արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։ Նա ընթերցել է խորհրդի հայտարարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Մինասյանին առաջադրված մեղադրանքը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ, կեղծ է։

«Երբ հրամանատարը քաղաքական հետապնդումների զոհ է, ուրեմն քաղբանտարկյալ է։ ՀՀ վայ իշխանությւոնները փաստորեն իրականացնում են մեր դարավոր թշնամու քաղաքական պատվերը՝ այն է մեկուսացնել արցախյան հաղթանակ կերտած հերոսներին։ Անթաքույց է, որ վերջնական նպատակը Սյունիքը թշնամուն նվիրաբերելու գործընթացի ճանապարհին բոլոր հնարավոր խոչընդոտները վերացվում են»,-ասվում է հայտարարության մեջ։

Պաշտպանության խորհուրդը կոչով դիմում է Սյունիքի, Հայաստանի անվտանգությամբ մտահոգ կազմակերպություններին, անհատներին՝ սատարելու հրամանատարին։

«Մեր նշանաբանն է՝ «Ազատություն Աշոտ Երկաթին և ձեռքներդ հեռու սյունյաց քաջորդի բոլոր քաղբանտարկյալներից»,- ամփոփել է հայտարարությունը Պետրոսյանը՝ ավելացնելով, որ իշխանություններն «աստիճանաբար մեկուսացնում են Սյունիքում ներդրում ու ավանդ ունեցող մարդկանց»։

Նա հիշեցրել է, որ բացի Աշոտ Երկաթից այս պահին անազատության մեջ են պահվում նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի նախկին համայնքապետ Մանվել Փարամազյանը։

Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշմամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---