Քաջարանի համայնքապետը 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Քաջարանի համայնքապետը 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

PanARMENIAN.Net - Դատարանը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Նրա խափանման միջոց կալանքը փոխվել է 70 միլիոն դրամ գրավի պահանջով, տեղեկացնում է Զանգեզուր TV-ն։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունեցել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, «ԶՊՄԿ» ՓԲԸ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

Մի քանի միջնորդություն է բավարարվել:

Մանվել Փարամազյանը կալանավորվել էր հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները նա չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---