Մանուկյանը՝ ԳՇ պատասխանի մասին․ Գորիս-Կապանի հատվածն անցել է Ադրբեջանի հսկողությանը փաստաթղթով

Մանուկյանը՝ ԳՇ պատասխանի մասին․ Գորիս-Կապանի հատվածն անցել է Ադրբեջանի հսկողությանը փաստաթղթով

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբից ստացել է դեռևս ամիսներ առաջ ուղարկած իր գրավոր հարցման պատասխանը՝ թե ի՞նչ փաստաթղթի հիման վրա են մեկ տարի առաջ Սյունիքում տեղի ունեցել գործընթացները։

Ըստ նրա, մի բան հստակ է՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածը անցել է Ադրբեջանի տիրապետության տակ գրավոր փաստաթղթի հիման վրա:

Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ չի կարող շատ մանրամասներ ներկայացնել հարցման պատասխանից, քանի որ գաղտնիության վերաբերյալ պարտավորություն է ստորագրել, միևնույն ժամանակ հայտարարել է, որ ԳՇ պատասխանը փաստում է, որ 2020-ի դեկտեմբերին Սյունիքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները մոտ 20 կմ հետ են քաշվել Գորիս – Կապան ճաապարհից, գրում է «Փաստինֆոն»։

«Շատ անակնկալ վերջերս ստացա ԳՇ պետի պատասխանը։ ԳՇ պետի ստորագրությամբ ԱԺ գաղտնի բաժին մուտքագրվել է ինձ հասցեագրված պատասխան, և քանի որ գաղտնի բաժնում է, իրավունք չունեմ ամբողջական պատասխանը հրապարակելու։ Բայց մի բան հստակ է՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020 թ. դեկտեմբերին Սյունիքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, կամավորական խմբերը մոտ 20 կմ հետ են քաշվել, իսկ Գորիս-Կապանի ճանապարհի 21 կմ-անոց հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ գրավոր փաստաթղթի հիման վրա», - հայտնել է Մանուկյանը:

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---