Խաժակյան․ Չենք միանա Մարությանին անվստահություն հայտնելուն՝ հիմնավորումները ներկուսակցական են

Խաժակյան․ Չենք միանա Մարությանին անվստահություն հայտնելուն՝  հիմնավորումները ներկուսակցական են

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ինչո՞ւ է պաշտոնանկ արվում Հայկ Մարությանը. ո՞ւմ շահից է դա բխում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ խմբակցությունը չի միանա Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծին:

«Մարությանի կառավարումը ձախողված է»,-ասել է նա, տեղեկացնում է Factor.am-ը։

Նա հավելել է, որ այդ ձախողումն արձանագրվել է ոչ միայն քաղաքային տնտեսության, այլև քաղաքական փոխհարաբերությունների մեջ:

«Մենք չենք միանա Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին, որովհետև այն հիմնավորումները, որ ներկայացվեցին, ավելի շատ ներկուսակցական են, ներքաղաքական խնդիրներից են բխում»,- նշել է Խաժակյանը։

Դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

Երևանի ավագանու մանդատը վայր դնելու մասին է հայտարարել նաև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ անդամներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---