Գյուլ. Եվրամիությունը պետք է կատարի իր խոստումները Թուրքիայի վերաբերյալ28 մարտի 2009 - 14:35 AMT PanARMENIAN.Net - «Եվրամիությունը պետք է կատարի իր պարտավորությունները Թուրքիայի հանդեպ»,-Բրյուսելում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքերով, ԵՄ-ն լավատեղյակ է Թուրքիայի ազդեցությանն ու ռազմավարական կարեւորությանը: Աբդուլլահ Գյուլը նաեւ կարեւորել է իր այցը Բրյուսել Թուրքիա-ԵՄ հարաբերություններին նոր խթան հաղորդելու, միմյանց հանդեպ կողմերի շահագրգռվածությունը բարձրացնելու եւ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն արագացնելու տեսակետից: Թուրքիայի «ճանապարհային քարտեզը» պատրաստ է եւ մենք գնահատում ենք Եվրահանձնաժողովի ջանքերը բանակցություններին աջակցելու տեսակետից: Թուրքիան չի շտապում եւ սպասում է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հաջող ավարտ կունենան»,-ասել է Գյուլը` հավելելով, որ ԵՄ-ն պետք է հարցերը միշտ դիտարկի ռազմավարական տեսակետից, հաղորդում է Anatolian News Agency-ն: Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու թեկնածու է 1999 թվականից, բանակցությունները սկսվել են 2005 թվականի հոկտեմբերի 3-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |