Գյուլ. Եվրամիությունը պետք է կատարի իր խոստումները Թուրքիայի վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Եվրամիությունը պետք է կատարի իր պարտավորությունները Թուրքիայի հանդեպ»,-Բրյուսելում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքերով, ԵՄ-ն լավատեղյակ է Թուրքիայի ազդեցությանն ու ռազմավարական կարեւորությանը:



Աբդուլլահ Գյուլը նաեւ կարեւորել է իր այցը Բրյուսել Թուրքիա-ԵՄ հարաբերություններին նոր խթան հաղորդելու, միմյանց հանդեպ կողմերի շահագրգռվածությունը բարձրացնելու եւ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն արագացնելու տեսակետից:



Թուրքիայի «ճանապարհային քարտեզը» պատրաստ է եւ մենք գնահատում ենք Եվրահանձնաժողովի ջանքերը բանակցություններին աջակցելու տեսակետից: Թուրքիան չի շտապում եւ սպասում է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հաջող ավարտ կունենան»,-ասել է Գյուլը` հավելելով, որ ԵՄ-ն պետք է հարցերը միշտ դիտարկի ռազմավարական տեսակետից, հաղորդում է Anatolian News Agency-ն:



Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու թեկնածու է 1999 թվականից, բանակցությունները սկսվել են 2005 թվականի հոկտեմբերի 3-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---