Բաքուն դիմել է Google-ին՝ խնդրելով փոխել Արցախի հայանուն տեղանունները

Բաքուն դիմել է Google-ին՝ խնդրելով փոխել Արցախի հայանուն տեղանունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանը դիմել է Google Maps ծառայությանը՝ խնդրելով փոխել Արցախի հայանուն տեղանունները Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան՝ նշելով, որ հարցը բարձրացվել է դիվանագիտական խողովակներով։

Ըստ նրա, հարց է բարձրացվել, որ Google Maps հավելվածի աշխարհագրական քարտեզների վրա «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի տարածքների ադրբեջաներեն անվանումների հետ մեկտեղ նշվում են դրանց աղավաղված անվանումները` հայերենով», գրում է Trend-ը։

Նա ասել է, թե այդ հարցը գտնվում է Ադրբեջանի ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։

«Ընկերության ղեկավարությանը նամակ ենք հղել ադրբեջանական տարածքների տեղանունների աղավաղման վերաբերյալ։ Հակառակ կողմին ուղարկվել է Ադրբեջանի համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումների ցանկը»,- ասել է Աբդուլլաևան։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---