Հայաստանում կանցկացվի բրազիլական արվեստի շաբաթ28 մարտի 2009 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Հայաստանում կանցկացվի բրազիլական արվեստի շաբաթ, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը երկու երկրների մշակույթի նախարարություններն ու Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունն է: Այդ շաբաթվա ընթացքում Երեւանում եւ Գյումրիում ելույթ կունենա «Տրիո Իմաժես» խումբը, հաղորդում է Հայաստանի մշակույթի նախարարության մամլո ծառայությունը: Ազգային պատկերասրահում տեղի կունենա «Կինը կինոյում» թեմայով բրազիլական ֆիլմերի հետահայաց ցուցադրում, նաեւ կկայանա բրազիլացի լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |