Հակոբ Մովսեսը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու

Հակոբ Մովսեսը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու

PanARMENIAN.Net - Բանասեր, թարգմանիչ, բանաստեղծ Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես) ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու։ Նրա թեկնածությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր նաև Արթուր Մանուկյանի թեկնածությունը, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Մանվել Բադալյանի:

Մովսեսը ներկայացրել է ընտրվելու դեպքում աշխատանքի իր պատկերացումներն ու տեսլականը, անդրադարձել բարեփոխման կարիք ունեցող հարցերին, հանրության վրա հեռուստատեսության ունեցած մեծ ազդեցությանը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել Հակոբ Հակոբյանի թեկնածությանը:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել նաև Մանուկյանի թեկնածությանը:

«Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Բադալյանին դեմ են քվեարկել՝ հաշվի առնելով նրա՝ ոլորտի հետ կապ չունենալու հանգամանքը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն ԱԺ նիստում ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---