ՀՖՖ-ն VAR համակարգի օպերատորների է փնտրում

ՀՖՖ-ն VAR համակարգի օպերատորների է փնտրում

PanARMENIAN.Net - ՀՖՖ-ն սկսում է VAR համակարգի տեղադրումը հայկական ֆուտբոլում և փնտրում է ֆուտբոլային համակարգի օպերատորների, որոնք կաշխատեն սպորտային տեխնոլոգիաների առաջնագծում։

VAR համակարգի օպերատորին հնարավորություն է ընձեռնվում աշխատել դրա կենտրոնում, կարևոր դեր խաղալ այն տեղադրելու և շահագործելու գործընթացում, տեղեկացնում է ՀՖՖ-ն։

Համակարգին լիարժեք ծանոթանալու նպատակով` ընտրված թեկնածուների համար կազմակերպվելու են ուսուցողական դասընթացներ։

Աշխատանքային պարտականություններն են՝ մարզադաշտերում և VAR կենտրոնում համակարգի տեղադրում, կարգավորում և սպասարկում, գործող ընթացակարգերի համաձայն խաղից առաջ ստուգումների իրականացում, խաղի ընթացքում համակարգի մոնիտորինգ, համագործակցություն խաղի կազմակերպիչների, թիմերի և մարզադաշտի պաշտոնյաների ու հեռարձակողների հետ, աշխատանք մրցավարների հետ, լավագույն դրվագների տրամադրում, անհրաժեշտության դեպքում անսարքությունների վերացում, առաջացած խնդիրների իրազեկում, սարքավորումների սպասարկում, շահագործում և պահպանում։

Պահանջվում է անգլերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն, բարձրագույն տեխնիկական (ճարտարագիտական) կրթություն, վերլուծական մտածելակերպ, գերազանց խնդիրներ վերլուծելու հմտություն, գերազանց հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություն, նախաձեռնողականություն, արագ որոշումներ կայացնելու, լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, սահմանված ժամանակում աշխատանքը ավարտելու ունակություն։

Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 3-ը hr@ffa.am էլհասցեին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---