Ինեկոբանկի ամենապահանջված մասնաճյուղը վերաբացվել է նոր շնչով

Ինեկոբանկի ամենապահանջված մասնաճյուղը վերաբացվել է նոր շնչով

PanARMENIAN.Net - Վերաբացվել է Ինեկոբանկի՝ մայրաքաղաքի սրտում գտնվող մասնաճյուղը. հաճախորդների կողմից սիրված Աբովյան 18-ն այսուհետ առավել հարմարավետ պայմաններով կդիմավորի այցելուներին:

Մասնաճյուղի արդիականացումն Ինեկոբանկի շարունակական նախաձեռնություններից մեկն է՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի գերազանցությանը: Թվային բանկինգի սրընթաց զարգացման պայմաններում, երբ ֆինանսական գործարքների ընդամենը 10%-ն է ֆիզիկապես իրականացվում մասնաճյուղերում, հաճախորդների կողմից շարունակում է պահանջված մնալ իրական շփման միջոցով ֆինանսական խորհրդատվությունը: Ինեկոբանկն օնլայն գործիքակազմի զարգացմանը զուգահեռ շարունակելու է մասնաճյուղային ցանցի արդիականացումը՝ ապահովելով հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Վերաբացված մասնաճյուղում այսուհետ ֆինանսական խորհրդատվությունը գործելու է մինչև ժամը 20:30-ը, ինչը հաճախորդներին կընձեռի լրացուցիչ հարմարավետություն աշխատանքային ժամերից հետո բանկ այցելելու համար: Իսկ տարածքում տեղադրված ինքնասպասարկման տերմինալները վճարային, ինչպես նաև կանխիկացման և հաշվի համալրման համար հաճախորդներին հասանելի կլինեն 24 ժամ, 7 օր՝ ապահովելով բանկային գործարքների իրականացման համար հավելյալ ճկունություն:

Բանկի Անհատական բանկինգի ծառայության ղեկավար Գևորգ Մամիկոնյանը նշում է, որ մասնաճյուղային ցանցի արդիականացումն ու ընդլայնումը շարունակական բնույթ է կրելու` հանուն յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետության:

«Թեև այսօր մոտ 280,000 օգտատեր իր գրեթե բոլոր գործարքներն իրականացնում է InecoOnline համակարգի կամ InecoMobile հավելվածի միջոցով, Հայաստանի ամենաթվային բանկն ուրախ կլինի տեսնել իր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում և ներկայացնել այն բոլոր ֆինանսական լուծումները, որոնք օգնում են հաճախորդներին հասնելու իրենց նպատակներին»,- նշում է Մամիկոնյանը:

Ի դեպ, նախատոնական օրերն առավել ջերմացնելու նպատակով մինչև տարեվերջ Աբովյան 18 մասնաճյուղ այցելող հաճախորդները կարող են դառնալ գաղտնի Ձմեռ պապ հեռավոր համայնքներում կարիքի մեջ ապրող և հրաշքներին անհամբեր սպասող երեխաների համար: Ինեկոբանկի աշխատակիցները չորս տարի անընդմեջ միանում են Վորլդ Վիժն Հայաստանի նվիրատվական արշավին, և այս անգամ Բանկը կոչ է անում նաև հաճախորդներին մասնակից դառնալ նախաձեռնությանը՝ վերաբացված մասնաճյուղում տեղադրելով հանգանակման տուփեր և խոստանալով համալրել այցելուների կողմից այստեղ իրականացված նվիրատվությունները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---