Տեղահանված արցախցիները նամակ են հանձնել կառավարություն

Տեղահանված արցախցիները նամակ են հանձնել կառավարություն

PanARMENIAN.Net - Կառավարության դիմաց ակցիա իրականացնող տեղահանված արցախցիները նամակ են հանձնել կառավարություն։ Դրանում արցախցիները ներկայացրել են իրենց սոցիալական խնդիրները, նաև հանդիպում պահանջել ՀՀ ղեկավարության հետ, գրում է «Փաստինֆոն»։

Նամակը հանձնելուց հետո ակցիա իրականացնողները քայլերթով շարժվել են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ:

Հադրութից տեղահանված բնակիչներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց՝ պահանջելով լուծել բնակարանային խնդիրները:

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկղության տակ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---