Հետազոտություն․ Վերապատվաստման արդյունավետությունն օմիկրոնի դեմ նվազում է 10 շաբաթ անց![]() 29 դեկտեմբերի 2021 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Վերապատվաստման արդյունավետությունը «օմիկրոն» շտամի, ավելի ճիշտ՝ դրա հարուցած սիմպտոմատիկ հիվանդության դեմ նվազում է 10 շաբաթ անց։ Այդ ժամկետն ավելի կարճ է, քան դելտա շտամի դեպքում։ Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, որոնց զեկույցը հրապարակվել է մի քանի օր առաջ։ Վերլուծությունը կատարվել է «դելտա» շտամով վարակման 147,597 դեպքի, և «օմիկրոմով» 68,489 վարակման տվյալների հիման վրա, ինչպես նաև ՄԹ-ում AstraZeneca, Pfizer և Moderna ընկերությունների պատվաստանյութերով բուսթերային ներարկումների վերաբերյալ տվյալների հիման վրա, գրում է Naked Science-ը։ Ըստ փորձագետների, յուրաքանչյուր պատվաստանյութ նվազ արդյունավետ էր նոր տարբերակի դեմ «դելտա» շտամի համեմատությամբ տևականության առումով, սակայն տարբեր չափով։ AstraZeneca-ով պատվաստվածների դեպքում մՌՆԹ բազայի հիման վրա ստեղծված պատվաստանյութով (Moderna և Pfizer) լրացուցիչ պատվաստման դեղաչափը պաշտպանել է «օմիկրոնով» պայմանավորված սիմպտոմատիկ Covid-19-ից 60 տոկոս արդյունավետությամբ, պատվաստումից 2-4 շաբաթ անց։ Սակայն 10 շաբաթ անց այդ ցուցանիշը Moderna-ի համար նվազել է մինչև 45 տոկոս, Pfizer-ի համար՝ մինչև 35 տոկոս։ Pfizer-ի 3 դեղաչափով պատվաստվածների համար արդյունավետությունը կազմել է 70 տոկոս «օմիկրոն» շտամի դեպքում՝ վերապատվաստումից մեկ շաբաթ անց, սակայն, 10 շաբաթ անց այն նվազել է մինչև 45 տոկոս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |