Սանահինի կամրջի կամարներն ու պատերը մաքրել են խոտածածկույթից

Սանահինի կամրջի կամարներն ու պատերը մաքրել են խոտածածկույթից

PanARMENIAN.Net - Սանահինի կամրջի կամարներն ու պատերը մաքրվել են խոտածածկույթից: Աշխատանքներն իրականացրել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության աշխատակիցները և Լոռու փրկարար վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Նրանք նաև հեռացրել են ծառերի արմատները, որոնք վնասում էին հուշարձանին, տեղեկացնում է ՊՈԱԿ-ը։

Սանահինի կամուրջը միացնում է Դեբեդի երկու ափերը, այն կառուցվել է 1195-ին: Պատմական աղբյուրները վկայում են, որ կամուրջը կառուցել է հայոց Վանենի թագուհին՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---