Սանոսյան․ Երասխ–Ջուլֆա հատվածով բեռներ տեղափոխելու համար մոտ 1 տարի կպահանջվի

Սանոսյան․ Երասխ–Ջուլֆա հատվածով բեռներ տեղափոխելու համար մոտ 1 տարի կպահանջվի

PanARMENIAN.Net - Երասխ–Ջուլֆա (Ջուղա)–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի շինարարությունը սկսելու հետ կապված ակտիվ քննարկումներ են ընթանում։ Այդ մասին ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Երասխ–Ջուլֆա հատվածով բեռներ տեղափոխելու և երթևեկելու համար, ըստ Սանոսյանի, մոտավոր 10 ամսից մինչև 1 տարի կպահանջվի։

«Կան հատվածներ, որտեղ ծավալուն գործընթաց է պետք իրականացնել, անգամ տարիներով։ Որոշ հատվածներում էլ ավելի հեշտ կլինի վերականգնումը և շահագործումը, դրանցից գլխավորը Երասխից դեպի Նախիջևան հատվածն է։ Մեծ ծավալի խնդիրներ կան Մեղրիի ուղղությամբ, որտեղ հին երկաթգիծը հանված է, Հորադիզի հատվածում է նույն խնդիրն է»,– նշել է Սանոսյանը։

Այն արցին, թե երբ կսկսվեն հիմնական աշխատանքները՝ Սանոսյանը պատասխանել է, որ դա կլինի որոշակի հստակեցումների դեպքում։ Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանն էլ երկաթուղային կապ կստանա Նախիջևանի հետ։

«Երկաթգծի կառուցման համար գումարների հատկացումն ուսումնասիրման առարկա է. դրանք կլինեն պետական բյուջեից, վարկային միջոցներով կամ «Հարավկովկասյան երկաթուղու» ՓԲԸ–ի հետ կոնցեսիոն պայմանագրով, դեռ պարզ չէ։ Քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները»,– ասել է Սանոսյանը։

Ավելի վաղ ՏԿԵ նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ վերականգնման արժեքը կկազմի մոտ 226 մլն դոլար։ Մեղրիի տեղամասի համար, նախնական հաշվարկներով, կծախսվի 221 մլն ԱՄՆ դոլար, իսկ Երասխի համար` 5 մլն ԱՄՆ դոլար։ Հաշվարկներն իրականացվել են` հաշվի առնելով նախկին ենթակառուցվածքները (կայարաններ և այլն)։ Երկաթգծի հայաստանյան հատվածի Մեղրիի տեղամասը կկազմի մոտ 45, իսկ Երասխինը` 1 կմ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---