Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ են գտել 4 հունվարի 2022 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հարավում գիտնականները կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել, որի մասին տվյալները դեռևս այնքան էլ շատ չեն։ Նշվում է, որ նախկինում անհայտ կորոնավիրուսի այդ տարբերակը հայտնաբերվել է Կամերունից վերադարձած անձի մոտ։ Ենթադրվում է, որ նա առնվազն 12 մարդ է վարակել Ֆրանսիայի հարավում։ Թեստերը վարակվածների մոտ «մուտացիաների անսովոր կոմբինացիա են հայտնաբերել»։ Կորոնավիրուսի նոր տարբերակը B.1.640.2 ժամանակավոր նշագրումն է ստացել։ Այն հայտնաբերել են Մարսելում գտնվող Վարակիչ հիվանդությունների միջերկրածովյան ինստիտուտի գիտնականները։ Ըստ նախնական հետազոտությունների, նոր տարբերակում 46 մուտացիա կա, գրում է Deutsche Welle-ն։ Չի բացառվում, որ նոր շտամը կարող է նախորդներից վարակիչ լինել։ Այս պահի դրությամբ Ֆրանսիայի տարածքում այժմ գերիշխում է «օմիկրոն» տարբերակը, որին բաժին է ընկնում վարակների ավելի քան 60 տոկոսը։ Հունվարի 3-ից Ֆրանսիայում ուժի մեջ է մտել նոր կանոնը, որի համաձայն դիմակ պետք է կրեն նաև 6-ից բարձր տարիքի երեխաները։ Բացի այդ, մեծ քաղաքներում կրկին հարկ կլինի դիմակ կրել նաև փողոցում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |