Թուրքիայում վթարի է ենթարկվել Մեծ միասնության կուսակցության նախագահին փոխադրող ուղղաթիռը

PanARMENIAN.Net - Թուրքիայի Կաղրամանմարաշ գավառում ուղղաթիռի վթարի ենթարկվելու արդյունքում զոհվել է Թուրքիայի մեծ միասնություն (ՄՄԿ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուհսին Յազիչիօղլուն: Յազիչիօղլուն մեկնում էր իր կուսակցության նախընտրական ժողովին մասնակցելու, նրա հետ միասին զոհվել է եւս 6 մարդ, հաղորդում է Reuters-ը:



ՄՄԿ-ն հիմնադրվել է 1993 թվականին եւ հետեւում է պանթյուրքական ու աջ-ծայրահեղական հայացքներին: Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օհյուն Սամաստը եղել է Universal Order ծայրահեղական խմբավորման անդամ, որն ավելի հայտնի է որպես «Գորշ գայլեր» անվանմամբ եւ պատկանում է Մեծ միասնության կուսակցությանը: Կուսկցությունն ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ հայտնաբերվել էր վերջինիս երկու անդամի կապը Հրանտ Դինքին սպանողների հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---