Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են առաջիկայում «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պատրաստել![]() 7 հունվարի 2022 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 6-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում պայմանավորվել են առաջիկայում նախապատրաստել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նույն կազմով: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ Լավրովն աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Նախարարները, անդրադառնալով տարածաշրջանային հարցերին, դրական գնահատական են տվել «3+3» ձևաչափով անցկացված առաջին նիստին, որը տեղի է ունեցել Մոսկվայում 2021թ․ դեկտեմբերի 10-ին: «3+3» տարածաշրջանային ձևաչափը ենթադրում է Հարավային Կովկասի 3 երկրի և ՌԴ, Իրանի ու Թուրքիայի մասնակցությունը։ Այն առաջարկել են Թուրքիան և Ադրբեջանը։ ՌԴ-ն և Իրանը հավանություն են տվել։ Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցի «3+3» տարածաշրջանային ձևաչափին և չի մասնակցել առաջին նիստին։ ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |