Ադրբեջանը մի շարք զորավարժությունների կմասնակցի 2022-ին, այդ թվում՝ ՌԴ-ում անցկացվող Միջազգային բանակային խաղերին

Ադրբեջանը մի շարք զորավարժությունների կմասնակցի 2022-ին, այդ թվում՝ ՌԴ-ում անցկացվող Միջազգային բանակային խաղերին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մի շարք զորավարժությունների կմասնակցի 2022-ին, այդ թվում՝ ՌԴ-ում անցկացվող Միջազգային բանակային խաղերին, ինչպես նաև Eternity-2022, EFES-2022, «Անխախտ եղբայրություն-2022», «Ձմեռ-2022» զորավարժություններին, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը` այդ երկրի պաշտպանության նախարարության վրա հղումով։

Նշվում է, որ 2021-ի հոկտեմբերին Ադրբեջանը մասնակցել է Eternity–2021 զորավարժություններին Թբիլիսիում, որին մասնակցել են նաև թուրք զինծառայողներ։

«Անխախտ եղբայրություն» զորավարժություններն անցնում են ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական գործակցության մասին պայմանագրի։ 2021-ին այդ զորավարժություններն անցկացվել են Նախիջևանում։

EFES-2022 զորավարժությունները նախատեսվում է անցկացնել 2 փուլով՝ դրանք լինելու են շտաբային վարժանքներ համակարգչային աջակցությամբ, և մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ։

«Ձմեռ-2021» զորավարժություններն անցել են Կարսում՝ փետրվարի 1-12-ը։

Միջազգային բանակային խաղերի շրջանակում ադրբեջանցի զինծառայողները մասնակցել են ՌԴ-ում անցկացված «Տանկային բիաթլոն» և «Մշակույթի բանակ» մրցույթներին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---