Արդյո՞ք հայ-թուրքական սահմանը կբացվի Թուրքիա ԱՄՆ նախագահի այցից հետո

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը թուրքական Hurriyet թերթին ասել է, որ «Թուրքիան խոստացել էր Հայաստանի հետ սահմանի բացման հարցը լուծել մեկ ամսվա ընթացքում: Անկարան պարզապես սպասում է Օբամայի այցին: Հավանաբար, ապրիլին մենք ականատես կլինենք հայ-թուրքական սահմանի բացմանը: Եվրահանձնաժողովում նաեւ բեկում են ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Լավ կլիներ, եթե սահմանի բացումից հետո անմիջապես կարգավորվեին հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք այժմ աշխատում ենք նաեւ այդ հարցի ուղղությամբ եւ մայիսին կարող ենք բեկում ակնկալել նաեւ այդ հարցում: Տարածաշրջանում խաղաղության հաստատումը բխում է Եվրոպայի շահերից», - ընդգծել է ԵՀ-ի ներկայացուցիչը, ով չի ցանկացել հայտնել իր անունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---