Փորձագետ․ «Օմիկրոնը» կորոնավիրուսի վերջին մուտացիան կլինի

Փորձագետ․ «Օմիկրոնը» կորոնավիրուսի վերջին մուտացիան կլինի

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամը վարակի վերջին մուտացիան կլինի այլ պոպուլյացիա անցնելուց առաջ։ Այդ մասին ասել է առանձնակի վտանգավոր վարակների գծով մասնագետ, բժիշկ իմունաբան, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիսլավ Ժեմչուգովը։

«Ես դեռ մեկ տարի առաջ էի ասում, որ վերջում այնպիսի շտամ ի հայտ կգա, որը շատ վարակիչ կլինի։ Դա վիրուսին հարկավոր է մոլորակով մեկ առավելագույնս տարածվելու համար՝ դրանով նա նոր տեր է փնտրում, քանի որ մարդկանց կոլեկտիվ իմունիտետը հասնում է այն մակարդակի, որ վիրուսն այլևս չի կարող նրանց օգնությամբ բազմանալ։ Ես կարծում եմ, որ «օմիկրոնի» նման մեծ տարածումն առանց մահացության աճի, վկայում է այն մասին, որ այն հեռանալու է մարդկային պոպուլյացիայից մեկ այլ պոպուլյացիա»,- ասել է մասնագետը՝ ենթադրելով, որ դա կարող են լինել կրծողները, գրում է ՏԱՍՍ-ը։

Ժեմչուգովը նաև հորդորել է նոր սահմանափակումներ չկիրառել, քանի որ նոր շտամը կարող է օգտագործվել որպես « կենդանի պատվաստանյութ» և դուրս մղել առավել վտանգավոր շտամերը, հատկապես, որ մահացության ցուցանիշը փոքր է՝ այսինքն, այն առողջ մարդկանց չի սպանում։

Նա նաև ենթադրել է, որ նոր շտամի հատկությունները վկայում են կորոնավիրուսի պանդեմիայի մոտալուտ ավարտի մասին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---