Ադրբեջանն աշխատում է դիտարկման նոր արբանյակներ տիեզերք ուղարկելու ուղղությամբ![]() 13 հունվարի 2022 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Սամադդին Ասադովը հայտարարել է, որ Ադրբեջանը Azersky արբանյակի միջոցով վերահսկել է Լեռնային Ղարաբաղի «գրավյալ տարածքները և Արևմտյան Ադրբեջանը»։ Նա նշել է, որ օրակարգում դեռևս չկա նոր արբանյակների գործարկման հարց, սակայն, միևնույն ժամանակ, Ադրբեջանն աշխատում է դիտարկման նոր արբանյակներ տիեզերք ուղարկելու ուղղությամբ, գրում է Sputnik Ադրբեջանը։ Նա նշել է, որ Azerspace-1 արբանյակը 80%-ով արդարացրել է ներդրումները։ Azerspace-1-ի համար ներդրվել է $230 մլն, շահագործման ժամկետը 17 տարի է, որից 8-ն անցել է։ Ադրբեջանը 3 գործող արբանյակ ունի։ Azerspace-1-ը գործարկվել է 2013-ին, Azersky-ը հաջորդ տարի՝ 2014-ին, իսկ 2018-ին ուղեծիր է ուղարկվել Azerspace-2, որի օպերատորը Azərkosmos-ն է։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |