Մանվելյան․ Իմ նպատակը Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկ կրելն է

Մանվելյան․ Իմ նպատակը Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկ կրելն է

PanARMENIAN.Net - Ֆրանսիական «Նանտի» կազմում հանդես եկող կիսապաշտպան Գոռ Մանվելյանը ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում ասել է, որ եթե նախկինում ֆուտբոլը միայն երազանք էր, այժմ դա մեծ նպատակներով աշխատանք է, նպատակ, ինչպես, օրինակ՝ մեծ ֆուտբոլիստ դառնալը և մի օր Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկը կրելը։

2021 թվականի ապրիլին «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվական։ Գոռը «Նանտի» սան է և հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։ Հայ ֆուտբոլիստը ծնունդով Արցախից է։

«Մարզական առումով ես նոր քայլ արեցի՝ ստորագրելով պրոֆեսիոնալ պայմանագիր և խաղալով պահեստային թիմում՝ առաջին թիմում հայտնվելուց առաջ։ Անցած մրցաշրջանում ես մեծ առաջընթաց եմ գրանցել և օգնել թիմին՝ խփած 17 գոլով։

Այժմ գրանցվել եմ դասընթացների՝ անգլերեն և իսպաներեն լեզուների իմ հմտությունները զարգացնելու համար»,- մեջբերել է Մանվելյանին LMJ-ին, գրում է Armsport-ը։

Հունվարի 2-ին Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Նանտը» 2։0 հաշվով հաղթել է «Վիտրեին»։ Հանդիպման 74-րդ րոպեին «Նանտի» կազմում փոխարինման դուրս եկած Գոռ Մանվելյանն այդպօիսով պաշտոնապես իր նորամուտն է նշել ֆրանսիական ակումբի կազմում։

Հունվարի 16-ին Մանվելյանը մասնակցել է ֆրանսիական երկրորդ լիգայի՝ «Ստադ Մոնտուայի» դեմ խաղին։ Հայազգի ֆուտբոլիստն այդ խաղում երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել, իսկ «Նանտ-2»-ը 4։0 հաշվով հաղթանակ է տարել։

Թարմացված․ Ավելի ուշ լուրը հերքվել է

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---