ԱՀԿ-ն առաջարկում է չեղարկել միջազգային ուղևորությունների սահմանափակումները՝ անարդյունավետ են![]() 21 հունվարի 2022 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն անարդյունավետ է համարել և առաջարկում է չեղարկել միջազգային ուղևորությունների սահմանափակումները։ Covid-19 կապակցությամբ ստեղծված ԱՀԿ Արտակարգ իրավիճակների կոմիտեն խորհուրդ է տալիս մեղմացնել երկրների միջև ճամփորդությունների սահմանափակումները։ Նման որոշում է կայացվել կոմիտեի հունվարի 19-ի նիստում։ Նշվում է, որ այդ սահմանափակումները միայն նպաստում են «տնտեսական և սոցիալական սթրեսին, որի հետ բախվում են պետությունները», բայց որոնք օգուտ չեն տալիս, գրում է Meduza-ն։ ԱՀԿ-ն կրկին հորդորել է պատվաստումը չհամարել պարտադիր պայման այս կամ այն երկիր այցելելու համար, այդ թվում՝ տարբեր երկրներում պատվաստանյութերի ոչ բավարար հասանելիության պատճառով։ Ըստ ԱՀԿ-ի, ավելի լայնորեն է պետք այլ միջոցներ կիրառել՝ թեստավորում կամ մեկուսացում։ ԱՀԿ-ում նշել են նաև, որ այդպիսի միջոցները «չպետք է ֆինանսական բեռ դառնան միջազգային ուղևորություններ կատարողների համար»։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |