NBA-ի մասնագետը՝ ՀՀ բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

NBA-ի մասնագետը՝ ՀՀ բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

PanARMENIAN.Net - Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել NBA-ի հայազգի մասնագետ Ռեքս Կալամյանը: ՀԲՖ-ն ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված:

«Դետրոյթ Փիստոնս» թիմի ներկայիս մարզիչ Ռեքս Կալամյանը մոտ 30 տարի է՝ աշխատում է NBA-ում, տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Հայազգի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում:

 Ուշագրավ
«Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա
Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
---