Շեւքեթ Շայդուլինը առաջարկել է «ՀԿԵ» ՓԲԸ կառավարմանը Հայկական երկաթուղին հանձնելու խումբ ստեղծել

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Մոսկվայում կայացած ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլլինը ելույթ ունեցավ առաջարկով` ստեղծել Հանձնաժողովին կից Հայկական երկաթուղին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կառավարմանը հանձնելու մասին Կոնցեսիոն պայմանագրի հարցերի կարգավորման հատուկ խումբ:



Զեկուցելով Ընկերության գործունեության արդյունքները, ինչպես նաեւ անդրադառնալով առաջիկա պլաններին` Շեւքեթ Շայդուլլինը նշեց. «Մենք հանդիսանում ենք ոչ միայն ներդրումներ իրականացնող Ընկերություն. մեր առաքելությունը հետեւյալն է` դառնալ համազգային ընկերություն, բարձրացնել երկարաժամկետ արդյունավետությունը եւ ֆինանսական կայունությունը, կատարելագործել ծառայությունների որակը, ավելացնել տրանսպորտի արտադրության հզորությունը, ինտեգրվել եվրոպա-ասիական տրանսպորտալոգիստական համակարգում: Ունենալով այդպիսի առաքելություն` մեզ անհրաժեշտ է համագործակցել պետական մարմինների հետ, որի համար էլ առաջարկում եմ Միջխորհրդարանական հանձնաժողովին ստեղծել Կոնցեսիոն պայմանագրի կատարման վերահսկողության խումբ»:



Շեւքեթ Շայդուլլինը ծանոթացրեց խորհրդարանականներին Կոնցեսիոն պայմանագրի հիմնական դրույթների հետ` կապված նրա ներդրումային ծրագրի, սակագնային քաղաքականության, ենթակառուցվածքների ու շարժակազմի վերականգնման հետ:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը ներկայացրեց 2008-2012թթ. Ընկերության ֆինանսական մոդելը, 2008-2009թթ. եկամուտների եւ ծախսերի բյուջեն, 2009թ. ծրագրված հիմնական ֆոնդերի ներառումը եւ այլն:



Իրենց հերթին, Միջխորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչները` Նիկոլայ Ռիժկովի եւ Արամ Սաֆարյանի գլխավորությամբ հայտնեցին իրենց պատրաստակամությունը` աջակցելու Կոնցեսիոն պայմանագրի իրականացման գործին ինչպես Կոնցեսիոների, այնպես էլ Կոնցեդենտի կողմից:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008 թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 20 տարի հետաձգման իրավունքով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---