Շիրակում պատվաստվել է չափահաս բնակչության 41.5 %-ը

Շիրակում պատվաստվել է չափահաս բնակչության 41.5 %-ը

PanARMENIAN.Net - Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41.5 տոկոսը։ Առաջին դեղաչափը ստացել է 73,000, երկրորդը՝ 58,838 բնակիչ, տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Մարզում ընթացքի մեջ է նաև Covid-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու գործընթացը։

Նշվում է, որ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը Գյումրու պոլիկլինիկաների տնօրենների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ազգաբնակչության պատվաստումային ընդգրկվածությանն ու ցուցանիշներին՝ կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակի առավել ինտենսիվ աշխատանքը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---